ARCAKH

Arcakhi patmutyun

Լեռնային Ղարաբաղի գերբը ու դրոշը


Արցախի (Ղարաբաղի) պատմությունն սկսվում է անհիշելի ժամանակներից: «Ղարաբաղ» անվանումը համեմատաբար նոր է  և հիշատակվում է XIV-XV դդ. վրացական և պարսկական աղբյուրներում: Համաձայն հին առասպելի Արցախի անվանումը առաջացել է Հայկ Նահապետի որդու՝ Արամանիանիի անվան և «ցախ» (ծառ, անտառ) բառի (նա հրամայել էր անտառներ և մրգատու ծառեր տնկել) հիման վրա: Հետագայում վերոհիշյալ բառերի համակցությունը ձևափոխվեց «Արցախ» անվանման:

Համաձայն XIX դարավերջի մեկ այլ առասպելի` «Արցախ» անվանումը առաջացել է «սար» և «ցախ» (անտառ) բառերից, որոնք մինչ այժմ էլ հանդիսանում են տեղի լանդշաֆտի հիմնական գործոնները: Արցախի յուրաքանչյուր հովիտ անաղարտ է և բացառիկ: Այս չքնաղ երկրում կան բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, հնագույն բնակավայրեր, կամուրջներ, ամրոցներ, ջրաղացներ, աղբյուրներ, խաչքարեր և հինավուրց դամբարաններ:

Հնագույն բազմաթիվ նկարագրություններ հաշվի առնելով` մենք կարող ենք նշել, որ Արցախը  պատմաճարտարագիտական և հնեաբանական իսկական թանգարան է: Արցախի գրեթե բոլոր լեռնային շրջանները անտառածածկ են: Արցախը հարուստ է հատկապես ընկուզենու և թթենու անտառներով: Թթի օղին հայտնի է իր բուժիչ հատկություններով:

Ստեփանակերտ - Կարմիր Շուկա մայրուղուց ոչ հեռու` Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի մոտ, վեր է հառնում վեհապանծ հին սոսին: Համաձայն գիտական ուսումնասիրությունների՝ նա ավէլի քան 2000 տարեկան է: Նափորդ դարաշրջանի սկզբին սոսին գտնվում էր ռուս կայսրերի հովանավորության տակ (ծառի պաշտպանության համար տրամադրվում էր 10 ոսկե ռուբլի): Սոսու չափսերը իսկապես հսկայական են. նրա բարձրությունը 25-30 մետր է, բնի երկայնքը՝ 29 մետր: Բնի ներսում կա 7.5 մետր տրամագծով խոռոչ: 

Շուշիի հպարտությունը Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարն է՝ Շուշիի գլխավոր տեսարժան վայրը: Տաճարի կառուցումն սկսվել է 1868թ. ռուսական Ալեկսանդր II ցարի օրոք և ավարտվել է 1888թ.` Ալեկսանդր II-ի թագադրման տարում:

Հայկական ճարտարապետական պատմության բացառիկ գանձերից է Գանձասարի վանական համալիրը: Հայկական ճարտարապետության մեծ գիտակ Ջեքոբսոնը այն անվանել է «հայկական ճարտարապետության մարգարիտ»: Վանքի կառուցումն սկսվել է 1216թ. և ավարտվել 1238թ.: Գավթի կառուցումը, որը հարում է եկեղեցուն արևմտյան կողմից, ավարտվել է 1266թ.:

Ղարաբաղյան լեռնաշղթայի և Մռով լեռան հատումը ձևավորում է փոքր լեռնային հովիտ: Այդտեղ` բարձրունքի վրա, տեղակայված է Դադիվանք (Խութավանք) եկեղեցին` ճարտարապետության վեհաշուք մի կոթող: Այդ վայրերի բնությունը չափազանց գրավիչ է:

Ամարաս վանքը տեղակայված է Մարտունուց 10 կմ. հարավ-արևելք: Այն հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից մ.թ. IV դ. սկզբին: Եկեղեցու կառուցումը ավարտին է հասցվել Լուսավորչի թոռան`եպիսկոպոս Գրիգորիսի կողմից: Մ.թ. V դ. եկեղեցու պատերի ներքո Մեսրոպ Մաշտոցը հիմնեց առաջին դպրոցը Արցախում: Ամարաս եկեղեցին բազմիցս ավերման է ենթարկվել թաթար-մոնղոլների և սելջուկ-թուրքերի նվաճողական արշավանքների ընթացքում: Եվ ամեն անգամ այն կրկին վերակառուցվում էր:

«… խաչքարը` հայ ժողովրդի բնորոշ գիծը, Հայաստանի խորհրդանիշն է: Քարի վրա փորագրված խաչը մարմնավորում է այն բոլոր տանջանքները, տառապանքները և արյունը, որը պահանջել է պատմությունը հին փոքր ժողովրդից: Քարե սալիկի հետնամասը ծածկող՝ բույսեր պատկերող զարդաքանդակը խորհրդանշում է այդ ժողովրդի կենսական ուժը: Անգամ դաժանությունը, մահը և ցեղասպանությունը չկարողացան հաղթել նրան…»,- ասել է Էդուարդաս Մեժելայտիսը: Արցախում խաչքարեը ամենուրեք են՝ եկեղեցիների առջև, խաչմերուկներում, կիսավեր բնակավայրերում և գերեզմաններում: Բազմաթիվ խաչքարեր քանդակվել են ի պատիվ եկեղեցու կառուցման կամ վերականգնման, կամ գյուղի բնակիչների կողմից շնորհվել են եկեղեցուն, ինչպես նաև տեղի իշխանների` երկրի պաշտպանների հավերժացման համար:

http://www.karabakh-open.com/pictures/ru_8569_gerb_NKR.jpg

http://img222.imageshack.us/img222/7852/azartsaju6.gif

Этот сайт был создан бесплатно с помощью homepage-konstruktor.ru. Хотите тоже свой сайт?
Зарегистрироваться бесплатно