ARCAKH

Hetaqrqir patmutyun









              Պատմություն

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃՆԱԺԱՄԻ ՈՐԾՈՆՆԵՐԸ

 Պետականության քեմալիստական բնորդը (մոդել) ենթադրում է էտատիզմի սկզբունքների արտահայտություն՝ տնտեսության մեջ պետական հատվածի առաջատար դեր եւ, ընդհանուր առմամբ, տնտեսության նկատմամբ պետության ուժեղ վերահսկողություն, քանի որ այդքան գաղափարականացված բնույթ ունեցող վարչակարգը չի կարող տասնամյակներ գոյատեւել չափազանց ցածր ընկերային-տնտեսական զարգացման մակարդակ ունեցող եւ տարասեռ ազգային ու կրոնական բնակչության խմբերի առկայության պայմաններում: Թուրքական տնտեսությունը ձեւավորվել է հետամնաց հողագործական եւ կոմպրադորական-լեւանտական տնտեսական ավանդույթների, ինչպես նաեւ թույլ ազգային քաղքենիության (բուրժուազիա) գոյության միջավայրում: Որոշ հեղինակներ կարծում են, որ Թուրքիայում էտատիզմը գաղափարախոսության բաղադրատարր չէր, այլ միայն անցումային փուլում ծառայում էր որպես միջոց, փուլ, որի ընթացքում ստեղծվում էր ապագա ժամանակակից տնտեսության նյութական հիմքը: Այսինքն, Թուրքիայի պետական քաղաքականության մեջ էտատիզմը դիտվում է ոչ թե իբրեւ գաղափարախոսական բաղադրիչ, այլ քաղաքական պրագմատիզմ (գործնապաշտություն): Սակայն հարկ է նկատել, որ տվյալ քաղաքականությունը կենսագործվել է 20- ական թվականների սկզբից մինչեւ 70-ական թվականները, այսինքն՝ հինգ տասնամյակ, եւ միայն 80- ականներին Թուրքիան ձեռնարկեց իսկապես ազատական վերափոխումներ տնտեսության մեջ:
     Հինգ տասնամյակների ժամանակաշրջանը համադրելի է ԽՍՀՄ-ում եւ այլ երկրներում համայնավարական վարչակարգերի գոյության ժամանակաշրջանին: Բայց տվյալ ժամանակահատվածում գրեթե բոլոր այդ երկրներում հաջողվեց ստեղծել ավելի զարգացած արդյունաբերական հասարակություն եւ շատ ավելի բարձր ընկերային-տնտեսական մակարդակ: 80- ականների սկզբին Թուրքիայում համախառն ներքին արտադրանքի միջինը կազմում էր 1000-1200 դոլար, մինչդեռ եվրոպական համայնավարական երկրներում՝ 4500-6500 դոլար: Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ Թուրքիայում հասարակական բարիքների բաշխումը կատարվում էր անհամաչափ, քան դա կար համայնավարական երկրներում: Մինչեւ 80-ական թվականները Թուրքիան ոչ արդյունավետ տնտեսություն, բազմաբնույթ արտահանման պաշարներ չունեցող եւ արտաքին տնտեսական օգնությունից մեծապես կախում ունեցող երկիր էր, որի մասնավոր կապիտալն ի վիճակի չէր իրագործել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր եւ կախված էր պետական աջակցությունից, թեեւ Թուրքիան ավելի զարգացած պետություն էր, քան նրա ասիական հարեւանները եւ Ասիայի այլ երկրներ:
     Էտատիզմը թույլ չտվեց Թուրքիային ստեղծել «երրորդ ուղու» որեւէ



բնորդ, եւ ազատական վերափոխումների հարցում երկարատեւ վայրիվերումներից հետո, 80-ականների սկզբին երկիրը լուրջ ջանքեր գործադրեց տնտեսության վերափոխումների համար: Ազատական վերափոխումների արդյունքում թուրքական տնտեսությունը դարձավ առավել արդյունավետ, ժամանակակից եւ ճկուն, փոխվեցին կառուցվածքային առաջնահերթությունները: Ներմուծման ավանդական քաղաքականությանը փոխարինեց արտահանման կողմնորոշումը, ստեղծվեցին նոր՝ մեքենաշինական, քիմիական, դեղագործական, մետաղագործական, արտահանման ճյուղեր: 1980-90 թթ. երկու տասնամյակների ընթացքում ՀՆԱ-ն 1200 դոլարից աճեց մինչեւ 3200 դոլարի, իսկ գնողունակությունը հասավ 5000-6000 դոլարի սահմանագծին: (Օրինակ, Իրանում տվյալ ցուցանիշը կազմում է շուրջ 1600, Սիրիայում՝ 1500, Եգիպտոսում՝ 1000 դոլար): 1980-90 թթ. ընթացքում ՀՆԱ-ի ծավալը 61,6 մլրդ դոլարից աճեց մինչեւ 185,7 մլրդ դոլարի, 1995 թ. արտահանման ծավալը հասավ 23,197 մլրդ դոլարի՝ 1980 թ. 2,261 մլրդ դոլարի դիմաց (The Economist - Pocket Europe in .igures - London - 2001): Թուրքիան որպես տարաբնույթ տնտեսություն եւ տարատեսակ արտահանում ունեցող մեծ երկիր՝ բնութագրվում է տնտեսական զարգացման բարենպաստ եւ աննպաստ գործոններով:
     Կարեւոր բարենպաստ գործոն է շահավետ աշխարհագրական դիրքը արդյունաբերական ու էներգակիրային-հումքային երկրների հարեւանությամբ եւ միջտարածաշրջանային հեռահաղորդակցությունների առկայությունը (որը կարեւոր տարանցման նշանակություն ունի): Տարողունակ ներքին շուկայի ստեղծմանը նպաստեց 66,5 մլն թվաքանակ կազմող բնակչության արագ աճը, որն ավանդաբար ուներ սպառման բարձր մակարդակ, ինչպես նաեւ առեւտրական գործունեության դարավոր փորձ ունեցող քաղաքաբնակ եւ էթնիկական խմբերի առկայությունը: Բնակչության մեծ մասի պատկանելությունը խանիֆիթական մազխաբի սուննիզմի դավանանքին պայմանավորում է որոշակի գործնապաշտություն, հակում որոշակի տնտեսական եւ աշխատանքային կարգուկանոնի հանդեպ, հանդուրժողականություն արտաքին տնտեսական ենթակաների եւ գործընկերների նկատմամբ:
     Երկար ժամանակ Թուրքիան եղել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի աշխարհառազմավարական կարեւոր գործընկերը, ինչի շնորհիվ երկրում կատարվել են ծավալուն ռազմական եւ քաղաքացիական ներդրումներ, կառուցվել են օդանավակայաններ, ավտոճանապարհներ, նավահանգիստներ, թերմինալներ, կապի ցանցեր եւ ամբողջը՝ արեւմտյան դաշնակիցների, նախ եւ առաջ ԱՄՆ-ի ու երմանիայի հաշվին: Թուրքիան ունի որոշ հանքային պաշարներ, որոնցից արտահանման նշանակություն ունեն պղինձը, քրոմը եւ վոլֆրամը: Սակայն տվյալ պաշարները երկրի տնտեսության համար առանցքային նշանակություն չունեն, այլ ունեն երկրորդական կարեւորություն (դրանք ավելի կարեւոր էին մինչեւ 1960-ական թվականները): Թուրքիայի համար կարեւորագույն տնտեսական ու աշխարհառազմավարական նշանակություն ունեն ջրային պաշարները՝ Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ, Սեյխան եւ այլ գետերը (բոլորը սկզբնավորվում են Հայկական լեռնաշխարհում): Այդ ջրային պաշարների առկայությունը Թուրքիային գերակայելի դիրքեր է ապահովում Միջին Արեւելքում: Ընդհանուր առմամբ, սակայն, Թուրքիան զուրկ է ջրային պաշարներից, հատկապես աղքատ է վառելիքային հանածոների տեսակետից. կան քարածխի ու նավթի ոչ մեծ հանքավայրեր: Վառելիքի պաշարների ներմու-



ծումը Թուրքիայի ռազմավարության եւ տնտեսության զգալիորեն խոցելի կետն է: Փաստորեն, Թուրքիային ե՛ւ գազ, ե՛ւ նավթ մատակարարող բոլոր երկրները չեն կարող համարվել բարեկամական կամ գործընկերային պետություններ (Իրան, Իրաք, Ռուսաստան): Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր է Կասպիական ավազանի նավթահանքերը վերահսկող իր գործընկերների հետ Թուրքիայի աշխատանքային մասնակցությունը: Թուրքիան այդպես էլ չստեղծեց տեղական հանքային հումքի արտահանման հզոր արտադրաճյուղ, բացառությամբ երկրի համար առանցքային նշանակություն չունեցող Իսկենդերունի (Ալեքսանդրեթ) մետաղագործական հզորությունները:
     Չնայած արդյունաբերության բուռն զարգացմանը, թուրքական արտահանման մեջ գերակայում են ավանդական արտադրաճյուղերը: Արտահանվող ապրանքների մինչեւ 32 տոկոսը կազմում են տեքստիլային եւ մանածագործական արտադրանքները (գործվածքեղեն, հագուստ, կտորեղեն, կաշի, կոշիկ): Սննդի եւ ծխախոտի արտադրանքը կազմում է 14,5 տոկոս, իսկ սեւ ու գունավոր մետաղները եւ հանքատեսակների արտահանումը 13,9 տոկոս է: Երկար ժամանակ մանածագործական եւ սննդի արտադրանքները, ինչպես եւ ծխախոտի հումքը կայուն տեղ ունեին արեւմտյան եւ միջինարեւելյան երկրների շուկաներում: Սակայն 90-ականների երկրորդ կեսից Թուրքիան հայտնվեց իր համար փաստացիորեն աղետալի արտաքին տնտեսական իրավիճակում, երբ իր ավանդական արտահանման որոշ ապրանքներ դուրս մղվեցին շուկայից: Խորհրդային ճամբարի տրոհումից հետո Թուրքիան հետխորհրդային տարածքում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում ստացավ մեծածավալ եւ շատ շահավետ մերձավոր շուկաներ: 1995 թ. այդ երկրներ ներմուծվող ապրանքների 48 տոկոսը թուրքական արտադրանքն էր (15,6 մլրդ դոլար), իսկ Եվրոպական տնտեսական միություն արտահանվեց 42 տոկոս (13 մլրդ դոլար) թուրքական ապրանք: Նման վիճակը շատ շահավետ էր, քանի որ հնարավորություն էր տալիս, կախված քաղաքական-տնտեսական պայմաններից, մանեւրել ֆինանսական եւ ապրանքային պաշարների արտահանմամբ՝ գոնե ժամանակավորապես խուսափելով մրցակցությունից:
     Եվրոպական եւ բալկանյան շուկաների նվաճումը հսկայական դեր ունեցավ թուրքական տնտեսության առաջանցիկ զարգացման մեջ: Այդ շուկաները թուրքական տնտեսությանը, հատկապես արդյունաբերությանը, հնարավորություն ընձեռեցին 90-ական թվականներին ապահովել աճի մեծ տեմպեր (4,5%)՝ ֆինանսական անկայունության եւ սղաճի (ինֆլյացիա) բարձր մակարդակի պայմաններում: Սակայն 90-ականների երկրորդ կեսին եվրասիական շուկայում հայտնվեցին հսկայաքանակ էժան չինական ու իրանական ապրանքներ, որոնք սահմանափակեցին մանածագործական եւ սննդի շուկաներում Թուրքիայի չափաբաժինը: 1998 թ. Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը 34,4 տոկոսով նվազեցրեց թուրքական արտահանման ծավալը, իսկ 1999 թ.՝ եւս 70,6 տոկոսով, ինչը ընդհանուր առմամբ անդրադարձավ արտահանման նվազման վրա 13 տոկոսով (6,4 մլրդ դոլար), իսկ ներմուծման վրա՝ 34 տոկոսով (7,9 մլրդ դոլար): Զգալիորեն նվազեց «մաքոքային» առեւտրի ծավալը, որը կազմում էր 10-12 մլրդ դոլար (Ռուսաստանի մասը կազմում էր 5-6 մլրդ դոլար): Ռուսաստանյան ճգնաժամը, որն անդրադարձավ առանց բացառության բոլոր նորանկախ պետությունների տնտեսությունների վրա, հանգեցրեց Թուրքիայի շինարարական ոլոր-



տի ճգնաժամային իրավիճակին (մինչեւ 6 տոկոս ՀՆԱ), քանի որ 90-ականների սկզբին վերջինս ԱՊՀ տարածքում կատարում էր 10 մլրդ դոլար ծավալի աշխատանքներ: Տարբեր գնահատումներով, Թուրքիան մեծ վնասներ կրեց նաեւ Իրաքում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմարշավի արդյունքում զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառով (մոտ 12 մլրդ դոլար):
     Եվրամիությունում Թուրքիայի արտահանումը կազմում է 40-42 տոկոս, ներմուծումը՝ 35-41 տոկոս եւ արտաքին ներդրումները՝ մոտ 70 տոկոս: Եվրոպական հանրության հետ Թուրքիայի համարկումը երկարատեւ գործընթաց է: 1963 թ. Թուրքիան դարձավ ԵՄ-ի ասոցիացված անդամ, իսկ 1973 թ. կազմվեց Լրացուցիչ արձանագրություն, որն ուժի մեջ մտավ նույն թվականին: 1995 թ. ստորագրվեց Մաքսային միության մասին համաձայնագիրը եւ ուժի մեջ մտավ 1996 թ.: Համաձայնագիրը նախատեսում է երրորդ երկրների հետ առեւտրի Միասնական մաքսային սակացուցակ (ինչը վերջինս նվազեցրեց 5,7 տոկոսով), արտադրական չափորոշիչների համակարգի ներդրում, արտադրողներին ու արտահանողներին պետական աջակցության բացառում (ինչը նպաստում էր մրցակցության սահմանափակմանը), բացառությամբ Արեւելյան շրջաններում ներդրողներին օգնության ցուցաբերմանը: Համաձայնագիրը ենթադրում էր նաեւ Թուրքիային անհատույց օգնություն 3,2 մլրդ դոլարի չափով: Սակայն նշյալ համաձայնագիրը հանգեցրեց արտաքին առեւտրի հաշվեկշռի պակասորդի (22 մլրդ դոլար), որն անդրադարձավ վճարման հաշվեկշռի վիճակի վրա: Մանածագործական առաջատար արտադրաճյուղը ոչ միայն չստացավ նոր շուկաներ Եվրոպայում, այլեւ կորցրեց նախորդները: Բացի այդ, Թուրքիան ողողվեց եվրոպական եւ երրորդ երկրների ապրանքներով, ինչի համար ստեղծվել էին բարենպաստ պայմաններ: ործնականում Թուրքիայի տնտեսությունը պատրաստ չէր եվրոպական շուկայում «իրավահավասար» գործընկերոջ դերին:
     Թուրքիայի արտաքին առեւտրական հարաբերություններում ներմուծումը միշտ գերակայել է արտահանման նկատմամբ. 1998 թ. արտահանումը կազմել է 27 մլրդ, իսկ ներմուծումը՝ 46 մլրդ դոլար: 1990-ական թվականների սկզբից մինչեւ 1998 թ. արտաքին առեւտրի հաշվեկշռի պակասորդը աճել է 5-7 մլրդ դոլարից մինչեւ 19 մլրդ դոլար: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը հիմնականում ձեւավորվում է էներգակիրների, մասամբ հումքի եւ կիսապատրաստի արտադրանքների ներմուծման հաշվին, ուստի Թուրքիայի աշխարհատնտեսական ռազմավարական խնդիրն է հարաբերականորեն էժան էներգակիրների ստացման հիմնախնդրի լուծումը:
     Տնտեսության վերափոխման քսանամյա շրջանից հետո ստեղծելով արդյունաբերության նոր առաջատար արտադրաճյուղեր, ներդնելով արդի առաջավոր տեխնոլոգիաներ, սերտորեն համագործակցելով եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների հետ, վարելով թուրքական տնտեսական շահերի պաշտպանությանն ուղղված ակտիվ արտաքին քաղաքականություն, Թուրքիան, այնուհանդերձ, անկարող եղավ կայուն տեղ գրավել ինչպես ավանդական եվրոպական շուկաներում, այնպես էլ իր համար նոր՝ եվրասիական շուկաներում:
     Եվրոպական եւ եվրասիական երկրներում տնտեսությունների աննախադեպ իրավիճակը պայմանավորեց Թուրքիայում արտադրության անկումը եւ անկայունությունը: Արդյունքում 1999 թ. ՀՆԱ- ն նվազեց 2 տոկոսով, բյուջեի պակասորդն աճեց մինչեւ 12,1 տոկոսի: 1996-98 թթ. ժամանակա-


հատվածում սղաճի տարեկան միջին մակարդակը հասավ 83 տոկոսի:
     Թուրքիան ջանքեր է գործադրում մասամբ քաղաքական բովանդակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական համագործակցություններ ձեւավորելու ուղղությամբ: 1985 թ. ստեղծվեց Տնտեսական համագործակցության կազմակերպություն (ՏՀԿ) Թուրքիայի, Իրանի եւ Պակիստանի մասնակցությամբ, որի կազմում հետագայում ընդգրկվեցին Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը (ՍՏՀԿ)՝ 11 երկրների՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Ալբանիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Հունաստանի անդամակցությամբ: Որպես դիտորդներ մասնակցում են Իսրայելը, Եգիպտոսը, Լեհաստանը, Թունիսը, Իտալիան եւ Սլովակիան: Հավակնելով այդ կազմակերպության առաջնորդի դերակատարմանը, Թուրքիան հաջողությամբ զարգացնում է տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները անդամ յուրաքանչյուր պետության հետ, սակայն կազմակերպությունն ինքը հարկավոր զարգացումը չունեցավ: Կազմակերպության անդամները շատ ջանքեր թափեցին ՏՀԿ-ն հաստատուն դարձնելու եւ նրան իրական գործունեության մղելու համար, սակայն անդամ երկրների միջեւ ի հայտ եկան բավականաչափ տնտեսական եւ քաղաքական հակասություններ, տարբերություններ նպատակների եւ գերակայությունների միջեւ:
     Նույն երեւույթը կրկնվեց ՎՈւՈւԱՄ կազմակերպությունում, որին Թուրքիան նկատում էր իբրեւ գործընկեր: Ինչ վերաբերում է ՏՀԿ-ին, ապա վերջինիս հաջող զարգացմանը խոչընդոտում է նրա իսլամական բնույթը՝ նվազեցնելով հնարավորությունները: Դա հասկանում է նաեւ թուրքական ընտրախավը: Ն. Էրբաքանը փորձեց իրագործել եվրոպական «Մեծ յոթնյակի» այլընտրանք հանդիսացող «Դ-8» իսլամական «ութնյակի» երկարաժամկետ ծրագիրը Թուրքիայի, Իրանի, Պակիստանի, Եգիպտոսի, Մալայզիայի, Ինդոնեզիայի եւ Նիգերիայի հետ: Այս երկրների արտգործնախարարների հանդիպումը կայացավ 1997 թ. հունվարին, Ստամբուլում: Թուրքիայի օրվա ԱՆ ղեկավար Թանսու Չիլերը այդ առիթով այսպես ասաց. «Եվրոպայի պնդմամբ Եվրամիությունը քրիստոնեական ակումբ չէ: Մենք եւս հայտարում ենք, որ «Դ-8»-ը մահմեդական ակումբ չէ»:
     Թուրքիայի տնտեսության գործառնության համար կարեւոր դեր է խաղում արտաքին տնտեսական օգնությունը: Երկրորդ աշխարհամարտից հետո Թուրքիան, որպես ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր եւ ՆԱՏՕ-ի անդամ, տասնամյակների ընթացքում բարենպաստ պայմաններ է ունեցել արտաքին օգնություն եւ վարկեր ստանալու համար: 1950-ականներին Թուրքիան տարեկան միջին հաշվով ստանում էր 178 մլն դոլար արտաքին վարկեր ու օգնություն, 60-ականներին՝ 300 մլն, 70-ականների առաջին կեսին մոտ 600 մլն, 1976-1985 թթ.՝ 2,5 մլրդ, 1984-87 թթ.՝ 4,9 մլրդ, 80-ականների երկրորդ կեսին՝ շուրջ 4,0 մլրդ դոլար: Վերջին տասնամյակներին էներգետիկայի, մետաղագործական, լեռնային արդյունաբերության, հեռահաղորդակցության եւ ոռոգման առաջատար ոլորտներում արտաքին ֆինանսավորման չափաբաժինը կազմել է 40-60 տոկոս: Միաժամանակ, վերջին չորս տասնամյակներում, արտաքին հատկացումների ընդհանուր գումարից հետեւողականորեն նվազում էր անհատույց օգնության եւ արտոնյալ վարկերի չափաբաժինը: Թուրքիային 1970 թ. տրված արտաքին վարկերի մասով մի-



ջին տոկոսադրույքը կազմում էր 3,6 տոկոս, իսկ 1984 թ.՝ 9,6 տոկոս: Նաեւ՝ միջին ժամկետը 19 տարուց նվազեց մինչեւ 12 տարի, իսկ արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 -ից մինչեւ 4 տարի: Առավել արտոնյալ են արդյունաբերական զարգացած երկրների երկարաժամկետ եւ միջնաժամկետ (15-30 տարի) վարկերը, որոնց մարումը սկսվում է տասներորդ տարում, իսկ տոկոսադրույքը հաշվում է միջինը տարեկան 1,5- 3,5 տոկոսի չափով: Արտաքին ֆինանսավորումը հնարավորություն տվեց ոչ միայն կայունացնել Թուրքիայի ֆինանսական ոլորտը, այլեւ ստեղծել արդյունաբերության առաջատար ճյուղեր, վերափոխել տնտեսության ու արդյունաբերության կառուցվածքը, նոր արտահանման բնագավառները: Սակայն այդչափ ծավալուն արտաքին ֆինանսական ներդրման արդյունքում Թուրքիայի արտաքին պարտքը կազմում էր. 1962 թ.՝ 1,6 մլրդ, 1972 թ.՝ 5,0 մլրդ, 1982 թ.՝ 16,2 մլրդ, 1992 մլրդ, 1992 թ.՝ 55,6 մլրդ, 1998 թ.՝ 90 մլրդ դոլար: 1980-ականների երկրորդ կեսից Թուրքիան արտաքին պարտքերը վճարելու համար հատկացնում է համախառն ազգային արտադրանքի շուրջ 9 տոկոսը եւ արտահանումից ստացվող տարադրամային գումարների ու մասնավոր արտաքին փոխանցումների (տրանսֆերտ) 53 տոկոսը: 1994 թ. Թուրքիան լայնածավալ ազատական վերափոխումներից հետո առաջին անգամ տնտեսական ճգնաժամ եւ 6 տոկոս կազմող արտադրության անկում ունեցավ: Վերջինս տեղի ունեցավ նախ արդյունաբերության առաջատար մանածագործական, ավտոմեքենաշինական, շինարարության ոլորտներում: Միջազգային արժութային հիմնադրամի (ՄԱՀ) կողմից տրամադրված ավելի քան 700 մլն դոլարի վարկը միայն մեղմեց ճգնաժամային գործընթացը, բայց չշտկեց իրավիճակը: 1995 թ. Թուրքիայում սկսվեց քաղաքական ճգնաժամ, որն անդրադարձավ այս երկրի մասին վարկատուների հոռետեսական կարծիքի ամրապնդման վրա: Աշնանը՝ ՄԱՀ-ը քննարկեց վիճակը Թուրքիայում, (երբ իշխանության գլուխ էր Ն. Էրբաքանը), եւ թուրքական տնտեսության կայունացման համար վարկ հատկացնելու մասին որոշում չընդունեց: Այս հարցի քննարկումը շարունակվեց երկու տարի, եւ միայն 1999 թ. դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ը որոշեց Թուրքիային հատկացնել 4,0 մլրդ դոլար վարկ (stand-by) մինչեւ 2002 թ. վերափոխումներ անցկացնելու նպատակով: Այս որոշումից հետո թուրքական տնտեսությունում աշխուժացում եւ ճգնաժամը հաղթահարելու նշաններ երեւացին:
     Արեւմտյան հանրության համար Թուրքիայի աշխարհառազմավարական նշանակության նվազեցումը (ավելի չափով եվրոպացիների, պակաս՝ ԱՄՆ-ի համար), ներքաղաքական եւ ընկերային անկայունության մեծացումը, իսլամական արմատականության եւ առհասարակ քաղաքական իսլամի ալիքը, հարեւան երկրների հետ չկարգավորված հարաբերությունները եւ թուրքական ընտրախավերի կողմից նոր ու անհամարժեք արտաքին քաղաքական հավակնությունների դրսեւորումը հանգեցրեցին արտաքին վարկատուների առավել զուսպ վարքին՝ Թուրքիային ֆինանսավորելու հարցում: Միեւնույն ժամանակ, սակայն, այդ երկրում անկայունության մեծացման վտանգը, թուրքական ճգնաժամի ազդեցությունը որոշ զարգացող երկրների եւ անցումային տնտեսություն ունեցող պետությունների տնտեսությունների վրա՝ պայմանավորեցին ՄԱՀ-ի եւ որոշ երկրների կառավարությունների կողմից վարկերի տրամադրումը: Ծավալուն արտաքին վարկատվությունը կարեւորագույն գործոն է Թուրքիայում ֆինանսական եւ տնտեսական կա-



յունության պահպանման համար:
     Մեծաթիվ թուրք հեղինակներ փորձում են հաստատել, որ քեմալիստական հայեցակարգը ենթադրում է տնտեսության զարգացման «երրորդ ուղու» սկզբունքներ: Հարկ է նկատել, որ ինչպես ծայրահեղ աջերը, այնպես էլ իսլամական կուսակցությունները Թուրքիայում հարում են «երրորդ ուղու» գաղափարներին, թեեւ ո՛չ Ազգայնական գործողության կուսակցությունը («որշ գայլեր»), ո՛չ Զարգացման ու արդարության կուսակցությունը բացի որոշ մակերեսային քայլերից, այդպես էլ այդ գաղափարի վերաբերյալ առավել որոշակի ծրագրային հայտարարություններ չարեցին: Առայժմ «երրորդ ուղու» գաղափարը ինչ-որ կերպ քննարկվում է միայն այս երկու կուսակցություններին հարող շրջանակներում: Սակայն թուրքական հանրապետության գոյության ողջ պատմության ընթացքում «երրորդ ուղու» գաղափարը չի ունեցել ո՛չ արդիական եւ ո՛չ գործնական քաղաքական նշանակություն: Մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիայում ձեւավորվել է բազմակացութաձեւ տնտեսություն, բայց ոչ «երրորդ ուղու» տնտեսություն: Էթնիկական առումով բազմաբնույթ, տարբեր քաղաքակրթություններ ներառող երկրում, որտեղ ցածր է ազգային ու հասարակական միաբանության մակարդակը, հազիվ թե հնարավոր է խոսել բավականաչափ հեղափոխական քաղաքական եւ ընկերային ուղղվածությամբ «երրորդ ուղու» հայեցակարգի սկզբունքները կիրառելու հնարավորության մասին:
     (Ստեֆան Լարրեբի «Թուրքիայի ազգային քաղաքականությունը անվստահության ժամանակաշրջանում»,http://www.rand.org/publicatons/MR/MR1612)
     (Թուրքական հանրապետությունը, Մոսկվա, 1990)
     (The Economist-Pocket Europe in .igures-London, 2001)
     (Թուրքիան Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, Մոսկվա, 2001, էջ 87-98)
     (The Economist-Pocket Europe in .igures-London, 2001)
     (Ե. Ի. Ուրազովա, Թուրքիայի քաղաքական եւ ընկերային-տնտեսական զարգացման որոշ առանձնահատկությունները ու հեռանկարները, Մահմեդական երկրները ԱՊՀ սահմանի վրա, «Կրաֆտ հրատարակչություն», Մոսկվա, 2002 (Ն. Յու. ՈՒլչենկո, Ստվերային տնտեսությունը Թուրքիայում. ծավալները եւ զարգացման գործոնները, Մահմեդական երկրները ԱՊՀ սահմանների վրա, «Կրաֆտ հրատարակչություն», Մոսկվա, 2002)



1.2. Տնտեսական ճգնաժամ


     2000 թ. ստեղծվեց հետեւյալ իրավիճակը. Թուրքիայում համախառն ազգային եկամտի (ՀԱԵ) ծավալը կրճատվեց 4,1 տոկսով, արտահանումը՝ 0,8 տոկոսով, ներմուծումն ավելացավ 35,4 տոկոսով, ներքին պարտքը հասավ 48 մլրդ դոլարի, իսկ արտաքին պարտքը գերազանցեց 117 մլրդ դոլարի սահմանը, ինչը կազմում է երկրի ՀԱԱ-ի ավելի քան 80 տոկոսը: Պաշտոնական տվյալներով գործազուրկների թիվը կազմում է 7,3 տոկոս, իսկ արհմիությունների հաշվարկով՝ 15-20 տոկոս: Թուրքիայի քաղաքացիներից 30 մլն մարդ աղքատության սահմանագծից անդին է, որի չափանիշը 2000 թ. վերջին գնահատվում էր 281 դոլար: Համարվում է, որ Թուրքիայում աշխատում է 22 մլն մարդ, որոնցից 23 տոկոսը՝ անօրինական: Չորս անձից բաղկացած ընտանիքի նվազագույն կենսամակարդակի ապահովումը ամսական 946 դոլար է (պարենային զամբյուղը՝ 388 դոլար), երբ նվազագույն աշխատավարձը 153, իսկ նվազագույն կենսաթոշակը 183 դոլար է: Միաժամանակ, կառավարության կողմից ՄԱՀ-ի կայունացման միջոցառումների կատարումը, ըստ որոնց նախատեսվում է հարկային քաղաքականության խստացում, ընկերային ծրագրերի ֆինանսավորման նվազեցում, պետական ձեռնարկություններին եւ կազմակերպություններին տրամադրվող հատկացումների սահմանափակում՝ կհանգեցնի բնակչության լայն զանգվածների դժգոհությանը:
     Տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում Թուրքիայի տնտեսության նախարար նշանակվեց Քեմալ Դերվիսը, որը ազատական վերափոխումների կողմնակից է, տեխնոկրատ, ամուսնացած է ԱՄՆ-ի քաղաքական շրջանակների հետ սերտորեն առնչվող ամերիկուհու հետ: Լավ կապեր ունի արեւմտյան հանրության ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Կրթվել է Լոնդոնի Տնտեսական դպրոցում եւ Փրինսթոնի համալսարանում, ունի աշխատանքի մեծ փորձ ֆինանսների ոլորտում: Հատկապես Քեմալ Դերվիսի անձի հաշվառմամբ եւ նրա տնտեսական վերափոխումները նկատի առնելով՝ ՄԱՀ-ը 2002 թ. ամռանը Թուրքիային հատկացրեց 8 մլրդ դոլար լրացուցիչ օգնություն: Ք. Դերվիսի ազատական վերափոխումները իրենց բովանդակությամբ եւ ուղղվածությամբ հիշեցնում են Արեւելյան Եվրոպայի երկրներում խորհրդային համակարգի փլուզումից հետո անցկացված համանման վերափոխումները, սակայն Թուրքիայում դրանք առարկայորեն ուղղված են ոչ թե որոշակի քաղաքական գաղափարախոսության, այլ ընդդեմ բյուրոկրատիայի եւ վերջինիս շահերի արտահայտիչների: Սակայն տվյալ վերափոխումների դեմ հանդես եկան ոչ միայն պետական կառույցները ի դեմս ֆինանսների, փոխադրամիջոցների, գյուղատնտեսության եւ սեփականաշնորհման ոլորտների, այլեւ մասնավոր գործարարները: Թուրք հեղինակ Ալի Երգինսոյը նշում է, որ հասարակության լայն խավերի կարծիքով ազատական վերափոխումները սպառնում են ընկերային միաբանությանը եւ կայունությանը երկրում:
     ԸՆկերային առումով հատկապես խոցելի է գյուղական բնակչությունը: Օրինակ, ծխախոտագործությունը, որից կախված է 4 մլն մարդու գոյությունը, ավանդաբար վարկավորվում է պետության կողմից: Վերջերս ՄԱՀ-ը կոչ արեց Թուրքիային պետական ձեռնարկություններում եւ պետաշխատակազմում կրճատել շուրջ 100 հազար աշխատանքային տեղեր, ինչը հավանաբար կառավարության կողմից հավանության չի արժանանա: Բացի այդ, ՄԱՀ-ը պնդում է իրագործել ազգային տարադրամի ամրապնդելուն նպատա-



կաուղղված տիպօրինակային միջոցառումներ: Սակայն հատկապես ազգային տարադրամի ամրապնդումը եւ դրամատների հետ հիմնախնդիրները նախորդեցին 2001 թ. ճգնաժամին: Նվազ շահութաբեր դրամատների եւ ձեռնարկությունների սեփականաշնորհումը, նպաստների հատկացումների վերացումը (նախ գյուղատնտեսական ոլորտում), գների ազատականացումը պատճառ դարձավ թուրքական հասարակության կողմից բողոքների՝ ազդեցիկ, սակայն ոչ թե ձախ թեքում ունեցող, այլ աջ եւ ազգայնական քաղաքական կուսակցությունների առաջնորդությամբ: Այնուամենայնիվ, ազատական նախարարի գործողությունները մնացին անավարտ: Հուլիսի 11-ին մեծ հեղինակություն վայելող արտգործնախարար Իսմայիլ Ջեմը եւ տնտեսության նախարար Քեմալ Դերվիսը հրաժարական տվեցին: Չորս օրվա ընթացքում քաղաքական պայքարը վերաճեց ճգնաժամի: (Ալի Երգինսոյ, Posted July 18, 2001; Posted July 3, 2001 Eurasianet http:// www.Eurasianet.org):
     Թուրքական տնտեսության առանձնահատկությունը մինչեւ 70-80 տոկոս կազմող բարձր սղաճի եւ ավելի քան 50 տոկոսանոց տոկոսադրույքի մակարդակի պայմաններում վերջին տասը տարիներին ունեցավ տարեկան ավելի քան 4 տոկոս կազմող զարգացման տեմպեր: Այդչափ անկատար ֆինանսադրամատնային համակարգի եւ վտանգավոր միտումների պարագայում անգամ միջազգային ֆինանսական կազմակերպությունները եւ արդյունաբերական զարգացած պետությունների կառավարությունները շարունակեցին Թուրքիային տրամադրել նշանակալից վարկեր: Դա բացատրվում է ոչ միայն տնտեսության իրական մասի զարգացման մասին դրական սպասելիքներով, այլեւ արեւմտյան հանրության համար Թուրքիայի աշխարհառազմավարական դերակատարությամբ: Եվրոպան եւ ԱՄՆ- ը գործնականում միշտ շահագրգիռ են Թուրքիայի կայունությամբ: Սակայն տնտեսության արագ զարգացումը շնորհիվ ներքին եւ արտաքին գործոնների (էժան աշխատուժ, ներքին շուկայի ծավալ, պետության աջակցություն, արտաքին շուկաների մատչելիություն հատկապես Եվրասիայում) համատեղվում էր տնտեսության պետական ոլորտում ֆինանսավորման անչափ ծանր խնդիրների եւ վարչաբյուրոկրատական աշխատակազմի պահպանման հետ: Սպասելի արդյունքներ չունեցավ նաեւ սեփականաշնորհման ծրագիրը (5 մլրդ դոլար սպասված 7,5 մլրդ դոլարի փոխարեն), եւ դա նույնպես բյուրոկրատիայի շահերի պաշտպանության պատճառով: Չնայած տարադրամային քաղաքականության մեջ վերափոխումներին, դրամատնային կապիտալի աճին, ֆինանսա-դրամատնային ոլորտն իր ծավալով ու շարժունակությամբ չի համապատասխանում տնտեսության զարգացման հավակնոտ ծրագրերի պահանջներին, նախ եւ առաջ թանկարժեք ենթակառուցվածքների եւ արտահանմանը կողմնորոշված արտադրաճյուղերի պահանջներին: Տնտեսագետների գնահատմամբ, կառավարության պարտքի համեմատաբար ցածր մակարդակի պարագայում տեղի չունեցավ ոչ միայն արտաքին, այլեւ ներքին պարտքերի մարում: Թուրքիայի խոշորագույն ընկերությունները երկար ժամանակ իրենց շրջանառու միջոցները ձեւավորում էին պետական վարկերից, եւ տնտեսությունը հարմարվել էր նման բարենպաստ պայմաններին: Արեւմուտքում վարկերի զգալի էժանացման հետ Թուրքիայում ստեղծվեց վարկային պաշարների խիստ անբավարար վիճակ: Վարկերն անմատչելի դարձան մանր եւ նույնիսկ միջին գործարարության համար: Խոշոր ընկերությունները փորձում են ստեղծել իրենց վարկային հիմնարկությունները: Ճգ-



նաժամի կարեւոր գործոններից մեկը եղավ թուրքական տարադրամի արժեքի արհեստական բարձրացումը, ինչը նպաստում է ներմուծմանը եւ որի արդյունքը եղավ վճարման հաշվեկշռի հսկայական պակասորդը: ալիք ճգնաժամի կանխանշանների ի հայտ գալուն պես, երկրից դուրս բերվեցին կարճաժամկետ արտաքին ներդրումները: ՄԱՀ-ի պահանջով տնտեսական քաղաքականության փոփոխությունը, լիրայի համար «լողացող» արժեքի սահմանումը, ինչը վերջինս իջեցրեց 50 տոկոսով եւ տեղի ունեցավ 30 տոկոս կազմող դեւալվացիա, հանգեցրեց ֆինանսատնտեսական համամասնությունների որոշ բարելավման, սակայն չփոխեց ընդհանուր իրավիճակը: ՄԱՀ-ը չափազանց երկարատեւ քննարկեց կայունացման համար հերթական վարկի տրամադրման մասին հարցը: Այդ պայմաններում պարզվեց, որ Թուրքիան, ըստ էության, ապրում է պարտքով եւ չի կարող հաջողությամբ զարգանալ առանց արտաքին օգնության: Դա համաշխարհային «քաղաքական ու տնտեսական իշխանության կենտրոնների» գլխավոր նվաճումն էր, որը փորձ էր Թուրքիային դնել ուժեղ կախվածության մեջ եւ կանխել վերջինիս առավել անկախության ձեռքբերումը, ինչին իր գոյության բոլոր տարիներին ձգտում էր Թուրքական Հանրապետությունը:

1.3. Թուրքիան որպես աշխարհատնտեսական գործընկեր


     Թուրքիայում եւ Հարավային Կովկասում հակաամերիկյան ահաբեկչական գործողությունների սպառնալիքի մասին: 2002 թ. դեկտեմբերի կեսին Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատները պետքարտուղարությունից եւ Կենտրոնական հետախուզական վարչությունից (ԿՀՎ) հրահանգ ստացան իսլամական խմբերի ու կազմակերպությունների կողմից հնարավոր ահաբեկչական եւ սադրիչ գործողությունների առնչությամբ միջոցառումներ անցկացնել այդ երկրներում ԱՄՆ-ի դեսպանատները, դիվանագիտական եւ այլ ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու նպատակով: լխավոր թիրախները համարվում էին Թուրքիայում ամերիկյան ռազմական օբյեկտները եւ դիվանագիտական ներկայացուցչությունները: Բացի «Հըզբոլլահից», Անատոլիայում կան այլ, ոչ պակաս արմատական իսլամական եւ հեղափոխական կազմակերպություններ: Ահաբեկիչների եւ սադրիչների թիրախների թվում են նավթամուղները եւ նավթային ենթակառուցվածքային հաստատությունները Հարավային Կովկասում, ինչպես նաեւ՝ ամերիկյան ու բրիտանական նավթային ընկերությունների ներկայացուցիչներն ու աշխատակիցները: Այս սպառնալիքների առիթով Թբիլիսիում ստեղծվեց ԿՀՎ գրասենյակ՝ մի քանի սպաներից բաղկացած: Սպաների այս խումբը պետք է տեղեկատվություն հավաքի եւ անվտանգության հարցերով միջոցառումներ մշակի: Հարավային Կովկասում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատները շփումներ ունեն այդ երկրների ազգային անվտանգության ծառայությունների հետ: Ամերիկացիների կարծիքով, Հայաստանում նման ահաբեկչությունների իրագործումը նվազ հավանական է, քանի որ ամենակայուն երկիրն է Հարավային Կովկասում: Թբիլիսիի ԿՀՎ գրասենյակի զեկուցագրերից մեկում նշվում է, որ Վրաստանն ու Ադրբեջանն ի վիճակի չեն ապահովել էներգակիրների հաղորդակցությունների անվտանգությունը:
     Նշյալ ահաբեկչությունները սպասվում են չեչենական ազգային շարժ-



ման մաս կազմող չորս տարբեր խմբավորումների կողմից: Այս խմբերում կան մասնագետներ Հորդանանից, Սաուդյան Արաբիայից ու Եգիպտոսից, որոնք կապված են «Ալ Ղաիդա»-ի եւ «Ալ Հարամեին» բարեգործական հիմնադրամի հետ: Ահաբեկիչներից ու սադրիչներից ոմանց մասին կա տեղեկատվություն, հայտնի են նաեւ Հարավային Կովկաս փոխադրվելու նրանց երթուղիները:
     Հայտնի է, որ «Ադրբեջանի օպերացիոն ընկերության» ղեկավարությունը, նաեւ «Բրիթիշ Փեթրոլիումը», ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարություններից պահանջել են Կասպից ծովում նավթի արդյունահանման, Բաքու-Սուպսա նավթամուղի եւ Սանգաչալի նավթային թերմինալի անվտանգության ապահովման համար լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել: Նույն սպառնալիքների առնչությամբ ԿՀՎ ղեկավարությունը դիմել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ) ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեմ Հարավային Կովկասում հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկատվության առկայության դեպքում այն իրենց տրամադրելու խնդրանքով: ԱՄՆ-ը ցանկանում է նաեւ միայն Բաքու-Ջեյհան նավթամուղի պաշտպանության համար օգտագործել իր հատուկ նշանակության զորամասերը:
     Դեռեւս հնարավոր սպառնալիքների հետազոտման ժամանակ ամերիկացները համառորեն փորձում էին կապեր գտնել Իրանի եւ ահաբեկչական խմբերի միջեւ: Նրանք ջանքեր գործադրեցին Իրանի եւ Ադրբեջանում իրանամետ կազմակերպությունների մեղսակցությունը ահաբեկչական մտադրությունների գործի վերաբերյալ ապացուցողական հիմքեր ստեղծելու համար: Սակայն վերջերս ԿՀՎ մասնագետները եզրակացություն ներկայացրին նշյալ սպառնալիքների հարցում Իրանի անմեղսակցության մասին: Այնուհանդերձ, Վրաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Մայլզը մասնավոր զրույցներում ասում է, որ ինքը չի հավատում Իրանի եւ ահաբեկչական խմբերի միջեւ կապերի բացակայությանը: Նա համոզված է, որ վաղ թե ուշ նման ապացույցներ ի հայտ կգան: Նրան համակարծիք է Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան, այժմ պետքարտուղարության պատասխանատու աշխատակից Ֆիլիպ Ռիմլերը:
     Լուրեր տարածվեցին, թե Թուրքիան Վրաստանին ու Ադրբեջանին առաջարկել է վերահսկողություն սահմանել օդանավակայաններում, սահմանների վրա եւ նավթային ենթակառույցներում: Վրացական քաղաքական ղեկավարության կարծիքով, Թուրքիայի այդ առաջարկն անընդունելի է, քանի որ կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճին, սակայն ապագայում քաղաքական այլ պայմաններում Թբիլիսին կարող է դրականորեն քննել Թուրքիայի այդ առաջարկը:
     Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը եւ անվտանգության ծառայությունների պատասխանատուները փորձում են ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրել «Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավանական մասնակցությունը հնարավոր ահաբեկչական եւ սադրիչ գործողությունների առնչությամբ»՝ պնդելով, որ ԼՂՀ-ն ահաբեկչական գործողությունների առումով կապված է Իրանի հետ: Իրականում, սակայն, ԱՄՆ-ը ահաբեկչության հարցերով կասկածանքներ ու պահանջներ չունի ԼՂՀ վարչակազմից:
     Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը: Այս նախագիծը անորոշ վի-

- Էջ 19 -

ճակում է անբավարար պաշարների առկայության ապահովվածության ու կասկածելի շահութաբերության պատճառով: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խոշորագույն ընկերությունները՝ ExxonMobil-ը, ChevronTexaco-ն եւ «Լուկօյլ»-ը չեն ցանկանում մասնակցել այդ վտանգահարույց միջոցառմանը: «Բրիթիշ Փեթրոլիումը»-ը (BP) ադրբեջանական նախագծերում, նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման համար պատրաստ է ներդնել ավելի քան 13 մլրդ դոլար: BP-ի սպասումներով, այդ ընկերության կողմից ամբողջ աշխարհում արդյունահանվող նավթը BP-ն կվերահսկի գոնե Կասպից ծովի հատվածում (Ադրբեջանում) նավթային քաղաքականությունը, ինչը ձեռնտու չէ այլ խոշոր ընկերություններին:
     2003 թ. հուլիսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում Հայկական ազգային կոմիտեն արշավ է ձեռնարկել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծի ֆինանսավորումը թույլ չտալու նպատակով: Կոմիտեն առաջարկում է ամերիկացիներին ստորագրել ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Ջոն Սնոուին ուղղված կոչի ներքո, որում կոչ է արվում ճնշում գործադրել Համաշխարհային դրամատան վրա եւ թույլ չտալ վերջինիս վարկ տրամադրել «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությանը նավթամուղը կառուցելու համար: Նման դիրքորոշումը բացատրելու նպատակով կոմիտեն նշում է, որ նավթամուղի միջոցով միմյանց կապվող Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանը ենթարկում են տնտեսական շրջափակման: ԱՄՆ Հայկական ազգային կոմիտեի պնդմամբ, այդ երկրները նպատակ ունեն Հայաստանը դուրս դնել տարածաշրջանային զարգացումից, ուստի նրանց շահերի իրագործմանը միջոցների հատկացումը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին: ԱՄՆ-ում ազդեցիկ լոբբիստական կազմակերպության այս գործողությունը չի կարող հաշվի չառնել ամերիկյան ընտրախավի, ներառյալ վարչակազմի ու վերլուծաբանների որոշակի տրամադրությունները: Կասպիականի հիմնախնդիրների հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Մաննը շարունակում է հայտարարություններ անել հօգուտ նախագծի, սակայն շատ բան Ամերիկայում կատարվում է քաղաքական իներցիայի կարգով, իսկ քաղաքական տրամադրություններն այսպես թե այնպես փոխվում են:
     Ստեղծված անորոշ վիճակում, երբ Թուրքիան վստահ չէ արտոնյալ պայմաններով իրաքյան նավթից օգտվելու հնարավորություն ունենալու վրա, երբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը լուրջ փորձությունների մեջ է, Անկարան աշխույժ բանակցություններ է վարում արտասահմանյան ընկերությունների հետ նոր նավթահանքերի յուրացման շուրջ: Ինչպես հայտնել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության տեղեկատվական աղբյուրը, պաշտոնական Անկարան ծայրաստիճան շահագրգռված է արդեն գործող եւ նոր մշակվող նավթի ու գազի հանքերի գործարկմամբ: Այս բնագավառում անհրաժեշտ աշխատանքները կատարելու եւ կապեր հաստատելու պատասխանատուն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Հիլմի յուլերն է: Մասնավորապես, նա էր աշխույժ բանակցում «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության պաշտոնական ներկայացուցիչների հետ: Օտարերկրյա մի շարք լրատվամիջոցների հաղորդման համաձայն, «Բրիթիշ Փեթրոլիումը» թուրքական TPAO ընկերության հետ համատեղ իրականացնում է երկրաբանական- հետախուզական աշխատանքներ Սեւ ծովի արեւելյան մասում՝ նավթային պաշարներ հայտնաբերելու նպատակով: Մասնագետների ենթադրմամբ, այդ սեյսմիկ անկայուն շրջանում կարող է

- Էջ 20 -

նավթ լինել: Թուրքիան նավթի եւ գազի ներմուծման պատճառով դրանք արտահանող երկրներից կախյալ վիճակում գտնվող պետություն է: Այդ խնդրով վերջին տասնամյակում դիվանագետները, գիտնականները եւ գործարարները ամեն ջանք գործադրում են, որպեսզի ինչ-որ կերպ նվազեցնեն այդ կախումը: Սեւ ծովի նշյալ հատվածում նավթի հայտնաբերման դեպքում զգալիորեն կնվազի էներգակիրների ներմուծմանն առնչվող ռիսկը: Թեեւ անկասկած, սեւծովյան նավթը զգալիորեն թանկ կլինի իրաքյան նավթից:
     «Գազային» քաղաքականություն: Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի նոր կառավարությունը ստիպված է փոփոխություններ անել իր երկակի էներգետիկական քաղաքականության մեջ: Այս կարծիքն արտահայտված է Վաշինգտոնի Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (CSIS) զեկույցում, ամերիկյան քաղաքականության «ուղեղային» կենտրոնում: CSIS-ում Թուրքիայի դիրքերը բավականաչափ ուժեղ են, կենտրոնի շատ աշխատակիցներ վաղուց զբաղվում են թուրքական հիմնախնդիրներով եւ շահագրգռված են այդ ուղղությամբ հետազոտական ծրագրերի զարգացմամբ: CSIS վերլուծաբանները նշում են, որ դեռ վերջերս Թուրքիայի էներգետիկ քաղաքականությունը հատուկ կասկածներ չէր առաջացնում: Անկարան մտադիր է դառնալ Եվրասիական էներգետիկական միջանցքի (EEC) կարեւոր բաղադրատարրը, որի ստեղծումը աջակցություն է ստանում ԱՄՆ-ի կողմից: Ահա թե ինչու է Թուրքիան մեծ ուշադրություն դարձնում նավթի Բաքու-Ջեյհան հիմնական արտահանման խողովակաշարի նախագծին եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում ադրբեջանական գազի արտահանման երթուղուն, որպես EEC բաղադրիչների: Սակայն թուրքական տնտեսության աննախադեպ անկումը հանգեցրեց էներգակիրների պահանջարկի նվազեցմանը եւ որպես հետեւանք կասկածներ հարուցեց «Շահ Դենիզ» հանքավայրից Թուրքիայի կողմից գազ գնելու կարողության հարցում:
     Վաշինգտոնի աջակցությունը EEC նախագծին ամենեւին չի ենթադրում ֆինանսական օգնություն: Զեկույցում առավել լավատեսական գնահատական է տրվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, որը չնայած բարդություններին, այնուամենայնիվ, կիրագործվի: Սակայն նույն համոզմունքը բացակայում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի հարցում: Եթե Թուրքիան անկարող լինի կատարել «Շահ Դենիզ»- ից գազի գնման մասին համաձայնագիրը գազի շուկայում առաջարկի գերակշռման պատճառով, իսկ պայմանագրային ծավալներով գազը Եվրոպա վերարտահանելու նախագիծը չկենսագործվի, ապա սպառնալիքի EEC-ի ստեղծման գաղափարն իսկ: Իր էներգետիկական հիմնախնդիրների գոյությամբ Թուրքիան պարտական է «Ճշմարիտ ուղի» եւ «Անա Վաթան» կուսակցությունների կոալիցիային, որը ստեղծվեց 1996 թ., եւ որի ներկայացուցիչները 6 տարիների ընթացքում գրավում էին ղեկավար պաշտոններ էներգետիկայի նախարարությունում: Հատկապես այդ տարիներին ծագեց Թուրքիայի փաստացի կախվածության հարցը ռուսաստանյան գազից, որը նախատեսվում էր իրագործել այն ժամանակ վիճելի «Երկնագույն հոսք» նախագծով, թեեւ Անկարան շարունակում էր մնալ ԱՄՆ-ի, Ադրբեջանի եւ Վրաստանի ռազմավարական գործընկերը EEC-ի կենսագործման հարցում:
     Միաժամանակ, Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը, նախքան էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի հետաքննության պատճառով բարձրացած աղմուկի հետեւանքով Թուրքիայի էներգետիկայի նա-

- Էջ 21 -

խարար Ջումհուր Էրսումերի պաշտոնանկությունը, վերջինիս մեղադրել էր Ադրբեջան- Վրաստան ճանապարհով թուրքմենական գազը Թուրքիա արտահանելու Տրանսկասպյան նախագծի տապալման մեջ: Հնարավոր է, որ առարկայական աշխարհատնտեսական բնույթի առարկայական դժվարություններին գումարվում են նաեւ կոռուպցիայի դեպքերը:
     CSIS փորձագետները նշում են, որ Անկարայի էներգետիկ քաղաքականությանը բնորոշ է արմատական երկվությունը: Կողմ լինելով կասպյան նավթը Ռուսաստանն ու Իրանը շրջանցող արտահանման երթուղիներին, Թուրքիան միաժամանակ խոշոր պայմանագրեր է կնքում ռուսաստանյան եւ իրանական գազը գնելու վերաբերյալ: Վերջերս Անկարայի անբուժելի հիվանդությունն է դարձել գնվող գազի պայմանագրային ծավալների մշտապես գերազանցումը պահանջվող քանակից: «Radikal» թերթի համաձայն, ս.թ. հունվարին Թուրքիան ի վիճակի էր վճարել միայն ներմուծվող գազի 80 տոկոսը: Այս թիվը փետրվարին նվազեց մինչեւ 50, իսկ մարտին մինչեւ 40 տոկոսը: Բացի այդ, թուրքական թերթերի պնդմամբ, BOTAS ընկերությունը ստիպված է վճարել շուրջ 1 մլրդ դոլար տուգանք ներմուծվող ծավալի մի մասից հրաժարվելու համար: Ահա թե ինչու՝ Անկարան քանիցս փորձել է փոխել Ռուսաստանի եւ Իրանի հետ կնքված համաձայնագրերի պայմանները, թեեւ BOTAS-ի ներկայացուցիչները ամեն կերպ հերքեցին այդ տեղեկատվությունը (այդ մասին բազմիցս գրել է Media-Press-ը):
     Մինչդեռ, Վաշինգտոնը համառորեն ձգտում է կենսագործել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: ԱՄՆ-ը մտադիր չէ զիջել այս հարցում՝ նույնիսկ տնտեսական աննպատակահարմարության եւ էներգամատակարարման համակարգի անբարեհուսության պատճառով: Ըստ Media-Press-ի, Կասպյան տարածաշրջանում էներգետիկ ռազմավարության հարցերով պետքարտուղարության ավագ խորհրդական Սթիվեն Մաննը հուլիսի սկզբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախկինի նման կարեւորում է «Շահ Դենիզից» գազի արտահանման նախագիծը, իսկ ենթադրություններն այն մասին, թե Թուրքիան ելնելով գազի ունեցած ավելցուկի հիմնախնդիրից, «կարգելակի» վերոնշյալ գազամուղի կառուցումը՝ լուրջ հիմքեր չունեն: Նրա կարծիքով, Բաքուն կունենա գազի մեծ պահանջարկ գազային ցանցի ընդլայնման եւ, կարեւորը, տնտեսական երկար սպասվող աճի դեպքում: Ս. Մաննը կարեւոր պայման է համարել «երկնագույն վառելիքի» մատակարարների հետ Թուրքիայի կողմից որոշ համաձայնագրերի վերանայումը: «Հասկանալի է, որ ես չեմ կարող Թուրքիային մատնանշել, թե հատկապես ո՛ր մատակարարումները պետք է կրճատվեն, բայց նրանց գլխավոր անելիքը «Շահ Դենիզի» նախագծի պաշտպանությունն է, միանշանակորեն հայտարարեց ամերիկյան դիվանագետը: Ըստ նրա, նման եզրահանգման համար կան երկու հանգամանքներ. ադրբեջանական գազը մյուսներից էժան է, եւ դա նաեւ համապատասխանում է Կովկասում կայունության պահպանման Թուրքիայի շահերին: Հատկապես Վաշինգտոնի ճնշմամբ է բացատրվում այն փաստը, որ Թուրքիան թուրքմենական գազից առավել նախընտրեց ադրբեջանական գազը. կարծում են CSIS վերլուծաբանները: Նաեւ Թուրքիան մտադիր է ստեղծված դժվարին վիճակից արդյունավետ ելք գտնել՝ իր հերթին արտահանել ներմուծվող գազը: 2003թ. մարտին էներգետիկայի նախարար Զեքի Չականի հայտարարության համաձայն, Թուրքիան հանդես կգա ոչ միայն իբրեւ սպառող, այլեւ տարանցիկ երկիր՝ գազ մատակարարելով ոչ միայն

- Էջ 22 -

Հունաստանին, այլեւ Եվրոպայի մյուս երկրներին:
     Սակայն այս ծրագրերի իրագործման հեռանկարները չնայած ԱՄՆ-ի եւ Եվրամիության աջակցությանը Թուրքիային շատ չի ոգեշնչում: Եվրոպական շուկաներին եւ նույն Թուրքիային մեծածավալ գազ մատակարարող Ռուսաստանը հազիվ թե անտարբերությամբ դիտի, թե ինչպես Թուրքիայից գազ կարտահանվի այն շուկաները, որոնցում ինքը մեծ մասնաբաժին ունի: Դա բավականաչափ տարօրինակ պատկեր կլինի. ռուսաստանյան գազը Բուլղարիայի տարածքով անցնում է Թուրքիա, իսկ թուրքական գազը Հունաստանով վերադառնում է Եվրոպա, նշում են զեկույցի հեղինակները: Ավելին, ընդգծում են նրանք, այս ծրագրերի իրագործումը հնարավոր է միայն Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ գործընկերային կայուն հարաբերությունների դեպքում, ինչը քիչ հավանական է Կիպրոսի հիմնախնդրի առկայությամբ:
     Անկարան պետք է ձերբազատվի իր էներգետիկ քաղաքականության արմատական երկվությունից, որը նրա համար մեծ խնդիր է հարուցում: Նախընտրելով իր տարածքով իրանական գազի արտահանումը, Անկարան փաստորեն հանդես է գալիս ԱՄՆ-ի դեմ, որը Իրանին դիտում է «չարի առանցքի» մեջ: Բոլոր ջանքերը Եվրասիական էներգետիկական միջանցք (EEC) ստեղծելու համար, որի նպատակն է արտահանման էներգետիկական երթուղիներ կառուցել՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը, ի չիք կդառնան Թուրքիայի հակասական քաղաքականության պատճառով: Առանց Թուրքիայի լոյալ վերաբերմունքի՝ անիմաստ են դառնում ամերիկյան ռազմավարության նշյալ նախագծերը: CSIS-ի վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի նոր կառավարությունն ստիպված է լուծել իր էներգետիկական հայեցակարգի ներդաշնակեցման դժվարին խնդիրը:
     «Երկնագույն հոսք» նախագիծը Ռուսաստանի համար ոչ միայն կարեւորագույն աշխարհատնտեսական ծրագիր է, այլեւ արտաքին գազի շուկաների, ինքնին գազափոխադրամիջոցային համակարգի փոխդասավորվածության արմատական փոփոխության հույս, եւ Արեւմտյան Ասիա ու Արեւելյան Միջերկրական ներթափանցում, ինչը կհանգեցնի ՌԴ-ի արտաքին քաղաքականության համար գազի գործոնի ուժեղացմանը որպես առանցքային գործոն: Այս նախագծի հարցում Ռուսաստանի կեցվածքը նույնպես երկակի է: Միաժամանակ անհրաժեշտ է ե՛ւ առաջ անցնել Իրանից վերոհիշյալ շուկաների յուրացման գործում, ե՛ւ թույլ չտալ Իրանի մուտքը Կենտրոնական ու Արեւմտյան Եվրոպա, ինչպես նաեւ տապալել ԱՄՆ-ի էներգետիկական ու քաղաքական համապարփակ ծրագրերը: Ընդ որում, «ազպրոմի» հաշվարկն այն է, որ Թուրքիան ունի ոչ միայն մեծ ու հեռանկարային շուկա, այլեւ լուրջ վճարունակ գործընկեր է: Սակայն հատկապես այս գործոնն արդեն դարձավ առավել հարաբերական:
     «Երկնագույն հոսք» նախագիծը ծրագրում է տեսանելի հեռանկարում ռուսաստանյան գազի արտահանում Թուրքիա 16 մլրդ խոր/մ ծավալով, այն դեպքում, երբ 2002 թ. Եվրոպա արտահանվել է ընդհանուր առմամբ 129 մլրդ խոր/մ գազ: Այսինքն, Թուրքիան կդառնա ռուսաստանյան գազի առաջատար սպառողներից մեկը: Այդ գազամուղի կառուցման ժամանակ մեծ եւ հաջողված ջանքեր գործադրվեցին բավականին դժվարին ինժեներական, ֆինանսական եւ քաղաքական խնդիրներ լուծելու համար: Ռուսաստանը մրցունակ չէ նավթային ոլորտում Պարսից ծոցի երկրների հետ, ուստի ռուսաստանյան ղեկավարությունը տնտեսական եւ քաղաքական շեշտադրումն

- Էջ 23 -

անում է գազի բնագավառում: Համաշխարհային գազի պաշարների 32 տոկոսը Ռուսաստանում է, իսկ Իրանում այդ ցուցանիշը կազմում է 15, Կատարում՝ 7, Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Էմիրաթներում՝ 4-ական տոկոս: Իհարկե, ռուսաստանյան գազի առավել հուսալի եւ վճարունակ սպառողները եվրոպական պետություններն են, հատկապես եթե հաշվի առնվի Մեծ Բրիտանիա գազ առաքելու նախագծի ձեւավորումը: Հեռանկարում ռուսաստանյան գազի կարեւոր սպառող կարող է դառնալ ԱՄՆ-ը, որը լուծել է նավթամատակարարման խնդիրը, սակայն արդեն իսկ հայտնվել է իրեն գազով ապահովելու հիմնախնդրի առջեւ, քանի որ գազի ներմուծումն անհամեմատ դժվար է: ՌԴ-ի գազի մեծ սպառող կարող է լինել նաեւ Ճապոնիան: Սակայն հատկապես Արեւմտյան Ասիան եւ Արեւելյան Միջերկրականը Ռուսաստանի համար առանձնահատուկ աշխարհատնտեսական գործընկեր է, քանի որ այդ շրջաններից են բխում իսլամական արմատականության եւ միջազգային ահաբեկչության իրական սպառնալիքներն ընդդեմ ՌԴ-ի: Այս դեպքում Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանը կունենա հզոր ազդեցության լծակ՝ հաշվի առնելով այդ երկրի հավակնությունները կենտրոնական Եվրասիայում: Բազմաթիվ նավթարտահանող երկրներ ձեռնտու են համարում սեփական նավթային պաշարները ներքին շուկայում փոխարինել ներմուծված գազով՝ դրանով իսկ ստանալով լրացուցիչ շահույթներ: Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին ու Ղազախստանին, այլեւ Պարսից ծոցի երկրներին:
     «Երկնագույն հոսք» նախագծի վերաբերյալ Թուրքիայում առկա է երկու տեսակետ: Օրինակ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Զեկի Ջականի կարծիքով, «ազպրոմի» եւ ENi-ի մատակարարած գազը կվերացնի էներգետիկայի «սովը» այդ երկրում: Այժմ մանր ու միջին բազմաթիվ ձեռնարկություններ չեն կարող բավարարել իրենց գնորդների պահանջները, քանի որ որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի համար չափաբաժին է սահմանված: Այսօր արդեն կարելի է սպասել իսկական տնտեսական պայթյունի»: Իսլամամետ թուրքական «Ենի Սաֆակ» թերթը գրում է, որ «Երկնագույն հոսքը» կլինի նվազագույնը աններելի ռազմավարական եւ քաղաքական վրիպում»: Նախագծի հակառակորդները պնդում էին, որ պայմանագիրը զանգվածային կաշառակերության հետեւանք է, եւ ռուսաստանյան գազամատակարարումը կա՛մ պարզապես հարկավոր չէ Թուրքիային, կա՛մ չափազանց թանկ է մյուս առաջարկների համեմատ: Ստամբուլում լոնդոնյան հեղինակավոր «Էկոնոմիստ» շաբաթաթերթում Ամբերին Զամանը գրել է իր հոդվածներից մեկում. «Երկնագույն հոսք»-ի շուրջ սկանդալը դուրս է եկել ներթուրքական քաղաքական գզվռտոցի սահմաններից եւ գտնվում է Կասպյան ավազանի բնական պաշարների շուրջ աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնում»: 2003 թ. ծրագրվում էր մատակարարել 2 մլրդ, իսկ 2004 թ.՝ 4 մլրդ խոր/մ գազ: Հետագայում ենթադրվում էր տարեկան ավելացնել 2 մլրդ խոր/մ գազ, մինչեւ 2010 թ. հասնելով նախագծով նախատեսված ծավալին: Ընդհանուր առմամբ, 3,3 մլրդ դոլար արժեքով նախագիծը իրագործվում էր համաձայն 1997 թ. ստորագրված ռուս-թուրքական միջկառավարական համաձայնագրի, եւ մի քանի տարի շարունակ գազի մենատիրոջ համար առաջնային ծրագրերից մեկն էր: Դա կառուցելու համար «ազպրոմը» տրամադրեց 1,7 մլրդ դոլար:
     Միաժամանակ, «Երկնագույն հոսք» նախագծի իրագործման հաջողությունը պայմանավորված է մեծ տնտեսական արդյունավետությամբ, ին-

- Էջ 24 -

չը հատկանշական է փաստորեն արտահանման համար նախատեսված ռուսաստանյան բոլոր էներգետիկական նախագծերին: Ուշագրավ է դոկտոր Ռոբերտ Քաթլերի կարծիքը, որն աշխատում է Կանադայի Կարլտոնի համալսարանի Եվրոպայի եւ Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտում. «Երկնագույն հոսք»-ի անխուսափելի հաջողությունը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի եւ Թուրքիայի արդյունաբերական ու գործարար շահերի վերազգային միավորմամբ, այլ ոչ թե Անկարայի ինչ-որ ռազմավարական ծրագրով: ազամուղը կուժեղացնի Թուրքիայի կախումը Ռուսաստանի գազից... եւ այդ պատճառով ԱՄՆ-ը վերջին տարիներին բազմիցս հայտնել է իր դժգոհությունն Անկարայից: Սակայն այն պատկերացումները, թե Թուրքիան նոր ամերիկյան «ենթահեգեմոն» է տարածաշրջանում, միշտ եղել է ծայրաստիճան պարզունակություն» (Mնկ, թիվ 5, 2002):
     Տարածաշրջանում գազի նախագծի հիմնախնդիրների հարցում ԱՄՆ-ը պետք է լուծի բավականաչափ դժվարին եւ հակասական խնդիր. խափանել Եվրոպայի ու Միջին Արեւելքի, նաեւ Պակիստանի ու Հնդկաստանի էներգետիկական կապվածությունը նոր ռուսաստանյան ու իրանական նախագծերին: Ռուսաստանյան գազահոսքի լուրջ այլընտրանքը կարող են լինել միայն իրանական կամ թուրքմենական գազամուղները՝ անցնելով Իրանի տարածքով: Ադրբեջանական գազը, այսպես թե այնպես, կարող է ունենալ միայն տեղային, թեեւ այլընտրանքային նշանակություն: «Երկնագույն հոսք» նախագծի ճգնաժամային վիճակը Ռուսաստանին զրկում է այդ գազամուղով ադրբեջանական գազը մատակարարելու հեռանկարից: Ս. Մաննը, օրինակ, հայտարարել է, որ ադրբեջանական գազի փոխադրումը նշյալ խողովակաշարով անիմաստ է: Այսպիսով, էներգետիկ քաղաքականությունը եւս տարածաշրջանում երկակի է եւ հակասական բնույթ ունի:
     Աշխատանքներն սկսելուց հետո «Երկնագույն հոսք» գազամուղը գործեց ընդամենը 3-4 ամիս եւ 2003 թ. սկզբից (մարտին) գազամատակարարումը դադարեցվեց տնտեսական պատճառներով: Տնտեսական ճգնաժամը մեծ հարված հասցրեց այս նախագծին եւ երկրորդական դերակատարում ունեցած քաղաքական գործոնների հետ բացահայտեց Թուրքիայի՝ որպես աշխարհատնտեսական գործընկերոջ անհուսալիությունը: Սակայն տարածաշրջանային նշանակության ճարտարագիտական նախագիծը կառուցված է եւ միեւնույնն է, պիտի գործարկվի, քանի որ Թուրքիան եւ ՌԴ-ն կրում են զգալի վնասներ: Կարելի է ենթադրել, որ այս նախագիծը կդառնա Թուրքիա,ՌԴ եւ ԱՄՆ կողմերի միջեւ սուր քաղաքական պայքարի առարկա:
     Մեծաթիվ փորձագետների գնահատմամբ, Թուրքիան բացահայտորեն ցուցադրում է գազի ոլորտում տարանցիկ երկիր դառնալու իր ձգտումը: Դրանով է բացատրվում Թուրքիայի ցանկությունը նույնիսկ հեռավոր վայրերից (Նիգերիա) բնական եւ հեղուկ գազ մատակարարելու հարցում, ինչը հնարավորություն կընձեռի դառնալ առանցքային գազատարանցման երկիր: Օրինակ, 2002 թ. Թուրքիան ծրագրել էր ներմուծել ընդհանուր հաշվով 56 մլրդ խոր/մ գազի հումք, որը բավականաչափ գերազանցում է նրա ներքին պահանջարկը: «Երկնագույն հոսքի» հարցում ԱՄՆ-ի մերժողական կեցվածքը հսկայական վնաս է հասցնում Թուրքիայի աշխարհատնտեսական քաղաքականությանը եւ ինչ-որ չափով զրկում գազի, առհասարակ էներգակիրների համապարփակ տարանցման գաղափարը կենսագործելու հնարավորությունից: Նույնը վերաբերում է նաեւ Իրանից եւ Լիբիայից գազ ներ-

- Էջ 25 -

մուծելու խնդրում ԱՄՆ- ի դիրքորոշմանը, երկրներ, որոնց հանդեպ վերջինս կիրառում է պատժամիջոցներ:
     Զուտ քաղաքական խնդիրների հետ կա նաեւ Կովկասյան-Կասպյան ավազանում ԱՄՆ-ի աշխարհատնտեսական ռազմավարության այլ տարբերակ: Հնարավոր է, վերջին տարիներին փոփոխություն է եղել արեւմտյան հանրության եւ ԱՄՆ-ի աշխարհատնտեսական շահերում, նաեւ Արեւմուտքի առաջատար արդյունաբերական երկրներին ավելի սկսել են հետաքրքրել ոչ թե էներգետիկական շուկայի տնտեսական չափորոշիչները եւ իրենց ընկերությունների ֆինանսական շահերը, այլ էներգաապահովման կայունությունն ու հուսալիությունը: Այսինքն, առաջնային դառնում են էներգետիկական անվտանգության հարցերը, ընդ որում, բավականին դրամատիրական, նույնիսկ «աշխարհակործան» համատեքստում: ԱՄՆ էներգետիկայի նախարարության տեղեկություններով, 2003 թ. բնական գազի պահուստները վերջին ամիսներին հասել են ճգնաժամային նվազագույն մակարդակի եւ կարող են ավելի նվազել այն քանակից, որն անհրաժեշտ է ամերիկյան շուկայի պահանջները բավարարելու համար: Ստեղծված իրավիճակի առնչությամբ ԱՄՆ էներգետիկայի նախարար Սպենսեր Աբրահամը գումարել է Նավթի ազգային խորհրդի արտակարգ նիստ, որում ներկայացրել է տվյալներ երկրի գազի պահուստների վիճակի մասին: ԱՄՆ-ում բնական գազի գինը հատել է 15 տոկոս սահմանագիծը եւ շարունակում է աճել: Այժմ բնական գազի պաշարներն ԱՄՆ-ում նախորդ տարվա համեմատ նվազել են 17 տոկոսով: Շուկայում գազի պակասը հետեւանք է ԱՄՆ-ում գազի արդյունահանման փոքր քանակի եւ Կանադայից անբավարար մատակարարման դեպքում էլեկտրակայանների ու ձեռնարկությունների կողմից մշտապես աճող պահանջարկի: Հնարավոր է, ԱՄՆ- ը եւ Մեծ Բրիտանիան կովկասյան-կասպյան, նաեւ ռուսաստանյան գազը դիտում են որպես ռազմավարական պահուստներ իրենց կարիքների համար եւ չեն ցանկանում այդ պաշարներից մաս հանել ո՛չ իրենց հակառակորդներին (օրինակ՝ Չինաստանին), եւ ո՛չ ռազմավարական գործընկերներին, տվյալ դեպքում Թուրքիային, (www.mineral.ru):
     Իսրայելական գործոն: Արեւելք-Արեւմուտք էներգետիկական միջանցքը ունի մի շարք նպատակներ եւ խնդիրներ: Նպատակներից մեկը (ամեն դեպքում՝ աշխարհատնտեսական նախագծերի եւ քաղաքական իմաստավորումների որոշակի փուլում) Թուրքիայի եւ Իսրայելի անկախության ապահովումն է արաբական եւ իրանյան էներգակիրներից: Վրաց նավթային պետական ընկերության նախագահ եորգի Չանտուրիան մի պատճառ է հրապարակել, որի հետեւանքով ԱՄՆ-ը աջակցում է Բաքու-Ջեյհան նախագիծը: Ըստ նրա, դա հնարավորություն կտա Իսրայելին նավթ վերցնել Ջեյհանից: Թուրքիան միակ միջինարեւելյան պետությունն է, որն Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունի: Հատկապես այս գործոնը վճռական դեր ունեցավ Ռուսաստանում իսլամամետ լոբբիստական խմբերի կողմից (առաջին հերթին ի դեմս խոշոր նավթային ընկերությունների ու ներդրումային դրամատների) Ռուսաստանն այդ նախագծին կապելուն ուղղված ջանքերի գործադրման համար, ինչը պետք է հանգեցներ տվյալ երթուղով ռուսաստանյան նավթի փոխադրմանը: Այդ ջանքերում մասնակցություն ունեցավ «Բրիթիշ Փեթրոլիումը», որը Ռուսաստանին նկատում է իբրեւ այդ եւ մյուս նախագծերի անվտանգության երաշխավոր եւ որպես համապարփակ գործընկեր: Որոշ մտորումներից ու գնահատումներից հետո ՌԴ քաղաքական ղե-

- Էջ 26 -

կավարությունը հասկացավ, որ դրանով իսկ Ռուսաստանը վերածվում է ամերիկյան համաշխարհային նախագծի ենթակա գործընկեր եւ հրաժարվեց որեւէ մասնակցությունից: «Լուկօյլ» ընկերությունը՝ ՌԴ աշխարհատնտեսական կարեւոր գործիքներից մեկը, իր փայաբաժինը վաճառեց, եւ դրանով Ռուսաստանը հրաժարվեց պարտավորվածություններից: Դա գործնականում նրան ազատություն տվեց իրագործելու այլընտրանքային նախագծեր:
     Միաժամանակ, եթե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառուցվի, ապա ենթադրվող նավթահոսքի մինչեւ 50 տոկոսը՝ 25 մլն տոննա, կօգտագործի Իսրայելը, որի պահանջարկը 9 մլն տոննա նավթ է, իսկ Թուրքիայի պահանջարկը 16 մլն տոննա է: Այս նավթամուղը Իսրայելի համար շատ ավելի կարեւոր նշանակություն ունի, քան Թուրքիայի համար: Խայֆա նավահանգստից 300 միլ հեռու գտնվող վայրում «նոր մեծ» նավթի հայտնվելը կարեւոր է ոչ միայն անվտանգության, այլեւ այդ երկրի դժվարին տնտեսական վիճակը բարելավելու համար: Միաժամանակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախատեսվածությունը Իսրայելի պահանջների համար կհանգեցնի այդ խողովակաշարի անվտանգության աստիճանի նվազեցմանը, նկատի առնելով արաբական եւ մահմեդական արմատականների հնարավոր գործողությունները: Ընդ որում, Թուրքիան կդիտվի որպես Իսրայելի աշխարհատնտեսական գործընկեր: Այս հանգամանքները, ըստ երեւույթին, ի հայտ կգան ապագայում: Դա իսրայելական գործոնը բնութագրում է որպես Թուրքիայի էներգետիկ շահերի համար բացասական ազդեցություն ունեցող երեւույթ:
     Հունական գործոն: Արեւելք-Արեւմուտք էներգետիկական միջանցքը եւ հատկապես նավթի բաղադրատարրը մեծապես կիմաստավորվի, եթե տվյալ միջազգային նախագծում մասնակցություն բերի Հունաստանը իբրեւ էներգակիրների սպառող եւ տարանցիկ երկիր: Վերլուծական ուսումնասիրություններում եւ հրապարակումներում Հունաստանը փաստորեն չի հիշատակվում, բայց անկասկած ԱՄՆ-ի ծրագրերում մտադրություն կա էներգետիկական գործոնն օգտագործել թուրք- հունական հարաբերությունները կարգավորելու համար: Թուրքիան նույնպես բավականին շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցությամբ՝ իբրեւ տարանցիկ երկրի: Ուշագրավ է, որ այս խնդիրը նշել է կասպյան էներգակիրների հարցերով ավագ խորհրդականը՝ ելույթ ունենալով կասպյան տարածաշրջանի էներգետիկական հետազոտությունների խնդիրներով Քեմբրիջի ասոցիացիայի խորհրդաժողովում (19.06.2001). «Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նախորդ ամսին «ԱՄՆ ազգային էներգետիկական քաղաքականություն» հրապարակված փաստաթղթին: Կասպյան էներգակիրների վերաբերյալ բաժնում լիովին հաստատվում է ԱՄՆ-ի այն համոզմունքը, որ այդ նախագծերը կարեւոր են, իրական եւ իրագործման ավարտի շեմին են: Զեկուցագրում բացահայտ հայտարարություններ կան ըՁԽ աջակցելու Ղազախստանից արտահանումը ըՁԽ եւ «Շահ Դենիզ»-ի միջոցով իրագործելու մասին: Ավելին, «Ազգային էներգետիկակական քաղաքականություն» փաստաթուղթը թելադրում է (մեջբերում եմ) «Նախագահին հանձնարարել պետքարտուղարին Հունաստանին եւ Թուրքիային միավորել իրենց գազանցման համակարգերը՝ հնարավորություն տալով եվրոպական սպառողներին բազմազանություն մտցնել իրենց գազամատակարարումներում՝ կասպյան գազը ստանալու ճանապարհով»: Այս էներգետիկական վերլուծությունը վարչակազմի համար ղեկավարել է փոխնախագահ Դ. Չեյնին: «Նոր պաշտոն ստանձնելու ժամա-

- Էջ 27 -

նակ ես հանդիպել եմ փոխնախագահի հետ եւ նա խնդրել է ինձ ձեզ փոխանցել Կասպյան էներգետիկայի հարցերով իր անձնական նախանձախնդրության ու անձնական աջակցության մասին»:http://usinfo.state.gov
     Անկարան արդեն խորհրդակցություններ է սկսել Հունաստանի հետ ծրագրվող գազամուղը Ադրբեջանից (Բաքու-Թբիլիսի-Էրզրում) մինչեւ Եվրամիության տարածք հասցնելու շուրջ: Սակայն Հունաստանը ձեռնարկում է ռուսաստանյան գազը բալկանյան երկրների՝ Բուլղարիայի, Մակեդոնիայի եւ մյուսների տարածքով ներմուծման կազմակերպումը: Հունաստանը չի կարող հուսալ, թե Թուրքիայում կլինեն վերարտահանման համար բավականաչափ գազի պաշարներ:
     Առավելագույնը, ինչի վրա կարող են հույս դնել հույները՝ Թուրքիայից այլընտրանքային գազի ներմուծումն է, իսկ հազիվ թե այդ պաշարները հնարավոր լինի տարանցել եվրոպական պետություններ: Սակայն էներգետիկայի նման կարեւոր ոլորտում իրեն կախման մեջ դնել Թուրքիայից՝ Հունաստանը չի համաձայնի: Չնայած հույն-թուրքական հարաբերությունների կարգավորման որոշ հաջողություններին, այդ հարաբերություններում հիմնախնդիրների համալիրը բավականին մեծ է եւ տարաբնույթ: Նույնիսկ, եթե ենթադրենք, որ Հունաստանն ու Թուրքիան կարող են համաձայնության գալ իրենց անմիջական հիմնահարցերի շուրջ, ապա կմնա Կիպրոսի խնդիրը: Հետեւաբար, հույն-թուրքական հարաբերությունները եւս սահմանափակում են Թուրքիայի հուսալիությունը որպես առաջատար գործընկեր՝ համաշխարհային էներգետիկական նախագծի շրջանակներում:
     Քրդական գործոն: Ամերիկյան եւ բրիտանական փորձագետները, նաեւ «Contril risk» ձեռնարկության նմանները կարծում են, որ իրենք միանգամայն ճիշտ եւ հավասարակշռված կերպով ճշտել են քրդական քաղաքական եւ ռազմական կազմակերպությունների կողմից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ առհասարակ էներգահաղորդակցությունների նկատմամբ ռիսկի չափը: Ըստ նրանց, իհարկե ռիսկ կա, սակայն ոչ այնչափ մեծ, որ դիտարկվեն իբրեւ սահմանափակիչներ: Սակայն քրդական գործոնն այնքան բազմակողմանի եւ անկանխատեսելի է, որ բոլորովին անիմաստ է որեւէ կանխատեսում անելը: Քրդական կազմակերպությունները հանդես են գալիս Եվրոպայի եւ ԱՄՆ-ի 64 ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ՝ բողոքելով տվյալ նավթամուղի կառուցման հիմնախնդրի առնչությամբ: Քրդերի իրավունքների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Քերիմ Յըլդիզ (Keriմ Yildiz), որն այդ հասարակական արշավի մասնակիցն է, կարծում է, որ «այդ նավթամուղը ռազմականացնում է շրջանը իր երթուղու՝ Կասպից ծովից մինչեւ Միջերկրական տարածքում, եւ կսպառնա Քուրդիստանում հաստատված փխրուն հրադադարին:»: (Բաքու, 03.08.2002 Medua-Press) ընդհանուր առմամբ քրդական գործոնը համարվում է Թուրքիայի՝ իբրեւ քաղաքական գործընկերոջ իրական հուսալիության առավելապես լուրջ գործոն: Հատկապես քրդական գործոնը եղավ հիմնական գործոններից մեկը Իրաքի հարցում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում:
     Սեւծովյան նեղուցներ: Սեւծովյան նեղուցները դարձել են Թուրքիայի արտաքին քաղաքականության կարեւոր գործոններից մեկը: ործնականում ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ամբողջ Եվրասիան ինչ-որ իմաստով հայտնվեց Սեւծովյան ավազանը վերահսկող Թուրքիայի վերահսկողության ներքո: Փաստորեն, Թուրքիան ստեղծեց Սեւ ծովում ռազմածովային ուժերի

- Էջ 28 -

հավասարակշռություն՝ մի քանի ոլորտներում գերազանցելով Ռուսաստանին: Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը, Կիեւում կայացած մամլո ասուլիսում մեկնաբանելով ուկրաինական գազափոխադրամիջոցային համակարգի շահագործման համար կոնսորցիում ստեղծելու մասին Սանկտ Պետերբուրգում ստորագրված համաձայնագիրը. «Թուրքիան մեծապես շահագրգիռ է ուկրաինական նավթա-գազափոխադրամիջոցային համակարգի օգտագործմամբ, քանի որ Թուրքիան ակտիվորեն մասնակցում է մի շարք նավթագազային հանքավայրերի մշակման եւ էներգակիրների փոխադրման աշխատանքներին, սակայն սահմանափակ հնարավորություններ ունի էներգակիրները Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով փոխադրելու գործում»: Նա նշեց, որ Թուրքիան շահագրգիռ է Միջին Ասիայում եւ Կովկասում նավթի ու գազի հանքավայրերը մշակելու եւ այդ շրջաններից էներգակիրները փոխադրելու հարցում: Ընդ որում, Ջեմը ընդգծեց, որ Թուրքիան հիմնական ուշադրություն է դարձնում Բաքու-Ջեյհան նավթամուղին:
     Մեկնաբանելով Թուրքիայի էներգետիկական քաղաքականությունը, նախարարը նշել է. «Մենք թույլ չենք տա Բոսֆորն ու Դարդանելը վերածել նավթամուղի», նկատելով, թե այդ նեղուցներով էներգակիրների փոխադրումը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ երկրի բնակչության եւ բնապահպանության համար: Ուստի Թուրքիան շահագրգռգած է նավթի եւ գազի փոխադրումը կազմակերպել այլ ուղիներով, մասնավորապես ուկրաինական նավթամուղներով: Սակայն Իսմայիլ Ջեմի այս հայտարարությունը ընդհանուր ոչինչ չունի Թուրքիան առանցքային էներգատարանցիկ երկիր դարձնելու թուրքական քաղաքական ղեկավարության իրական նպատակների հետ: Թուրքիան մեծ հույսեր է կապում ռուս-ուկրաինական հակամարտության շարունակության հետ Ղրիմի, սեւծովյան նավատորմի ռազմակայնների, ռուսալեզու բնակչության եւ էներգակիրների փոխադրումների հիմնախնդիրների շուրջ: Ուկրաինան բավականաչափ երկար ժամանակ խոչընդոտեց ռուսաստանյան գազի եւ նավթի փոխադրումը Եվրոպա: Որպես աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ՎՈւՈւԱՄ չկայացած դաշինքի անդամ Ուկրաինան փաստորեն մոտենում էր Թուրքիայի ռազմավարական դաշնակից դառնալու ուղեգծին: Վերջերս միայն ԱՄՆ-ի քաղաքական ծրագրավորողների շրջանում գաղափար ծնվեց Թուրքիան, Սերբիան եւ Ուկրաինան միավորող ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու մասին, որին հույս կար հետագայում ներգրավել Բուլղարիային, Ռումինիային եւ Մոլդովային: Սակայն Ուկրաինան բավականին մեծ երկիր է եւ ունի զգալի տնտեսական մեծ ներուժ ու հավակնություններ, որպեսզի մասնակցի տարածաշրջանային, ըստ էության, տեղային դաշինքում եւ շարունակում է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրության կենսագործումը:
     Ուկրաինան աստիճանաբար դառնում է Ռուսաստանի գործընկերը եւ, հնարավոր է, որ առաջիկայում նաեւ դառնա Ղազախստանի ու Թուրքմենստանի գործընկերը նավթի ու գազի փոխադրման գործում: Ուստի, մի կողմից Թուրքիան աշխուժորեն խաղարկում է Սեւծովյան նեղուցների խաղաքարը աշխարհաքաղաքական խաղում, մյուս կողմից, սակայն, նեղուցների գործոնը Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի եւ Արեւելյան Եվրոպայի մյուս պետությունների համագործակցությամբ բավականաչափ համոզիչ չի դառնում:
     Բոսֆորով (31 կմ երկարությամբ եւ 600-1500 մ լայնությամբ նեղուց է՝

- Էջ 29 -

Սեւ եւ Մարմարա ծովերը միացնող) եւ Դարդանելով (60 կմ երկարությամբ եւ 1,3-7 կմ լայնությամբ Մարմարա եւ Էգեյան ծովերը միացնող նեղուց է) փոխադրվում են 3 անգամ ավելի բեռներ, քան Սուեզի եւ չորս անգամ ավելի, քան Պանամայի ջրանցքներով: Այս նեղուցներով կատարվում է բեռնափոխադրում Սեւծովյան ավազանի երկրներ՝ Բուլղարիա, Ռումինիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան: Տարեկան նեղուցներով անցնում է մինչեւ 50 հազար առեւտրանավ, օրական 15 նավթատար, որոնցից երկուսը՝ սուպերտանկերներ: Բացի այդ, օրական Ստամբուլի հանդիպակաց ափերի միջեւ լինում է 2-2,5 հազար բեռնանավերի ուղերթներ, ինչը զգալիորեն մեծացնում է նեղուցում բախումների վտանգը: Տնտեսական եւ աշխարհաքաղաքական տեսակետներից նավթն ամենակարեւոր փոխադրաբեռն է, իսկ նավթատար նավերը շրջակա միջավայրի աղտոտման սպառնալիքի հիմնական գործոնը: 1994 թ. մարտին կիպրոսյան «Nasja» նավթատարը Բոսֆորում բախվեց այլ մեկ նավի հետ: Արդյունքում զոհվեց 29 նավաստի եւ ջուրը թափվեց 20 հազար տոննա հում նավթ՝ դառնալով բնապահպանական աղետի պատճառ: 1994 թ. Թուրքիայի կառավարությունը միակողմանի որոշում ընդունեց Մոնտրեի 1936 թ. ստորագրված պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին, որով ազատ նավագնացության կարգ էր սահմանված: ործեցին նավագնացության մասին նոր կանոններ, սակայն տեխնիկական, կազմակերպական եւ ֆինանսական բնույթի պատճառներով ու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այդ կանոններն ամբողջովին չեն գործում:
     Նեղուցներով անցնող բեռների 25 տոկոսը ռուսաստանյան են. Նովոռոսիյսկի նավահանգստից ելնում են եվրոպական երկրների համար նախատեսված նավթատարներ՝ բեռնված ռուսաստանյան, մասամբ ադրբեջանական ու ղազախական նավթով: Ներկայումս նեղուցներով փոխադրվող նավթի ծավալը կազմում է մոտ 80 մլն տոննա:
     Սակայն շուտով գործարկվելիք Թենգիզ-Նովոռոսիյսկ նավթամուղով հոսող նավթի ծավալը կկազմի նախ 28, ապա 67 մլն տոննա (140-160 հազար բարել օրական): (10 դեկտեմբերի, 11sole 24 ore. «Ռուսաստանյան նավթը կանցնի նեղուցներով» (Պիերո Սինատի), www.inosmi.ru):
     Այսպիսով, 1936 թ. Մոնտրեի պայմանագրի միակողմանի փոփոխությունը լուրջ քաղաքական քայլ է, որը կասկածի է ենթարկում միջազգային հարաբերությունների ողջ համակարգը սեւծովյան ավազանում, որտեղ կան Եվրոպայի շուրջ 12-15 պետություններ:
     Ղազախստանն իր անհամաձայնությունը հայտնեց նավթափոխադրման սահմանափակումների վերաբերյալ: Աստանայում կայացած մամլո ասուլիսում արտգործնախարար Երլան Իդրիսովն ասաց. «Հարցադրումը այսկերպ չի արվում: Ղազախստանը համաձայն է, որ Բոսֆորի նեղուցով նավթափոխադրման անվտանգության պահպանման միջոցներ պիտի կիրառվեն, սակայն ոչ տնտեսական նկատառումներով սահմանափակումներ չպետք է լինեն: ՄԱԿ-ը հստակ բանաձեւ է ընդունել ընդդեմ Թուրքիայի կողմից ղազախստանյան նավթի տարանցման խտրական քաղաքականության (18 հոկտեմբերի, Rus Energy): Վերջին երկու տարիներին Թուրքիան աշխուժորեն ընդդիմանում է իր սեւծովյան նեղուցներով՝ Բոսֆորով ու Դարդանելով ղազախստանյան նավթով բեռնված նավերի շարժին:
     Ղազախստանը դեպի ծով ելք չունի, եւ թուրքական կողմը օգտվելով դրանից առաջարկում էր նորանոր պայմաններ: ՄԱԿ-ը խոստացել է աջակցել Ղազախստանին

- Էջ 30 -

Թուրքիայի հետ ունեցած նրա վեճում դեռեւս մեկ տարի առաջ, սակայն համապատասխան բանաձեւն ընդունվեց մեծ ուշացումով: Հնարավոր է փաստաթղթի ընդունումը կապված էր հաջորդ տարի ՄԱԿ-ի գագաթնաժողովն իր հաշվին անցկացնելու Ղազախստանի համաձայնության հետ, որը նվիրված կլինի նավթափոխադրության հարցերին» (www.centran.ru):
     Ղազախստանի արտգործնախարար Ե. Իդրիսովի կարծիքով, Թուրքիան չափազանցնում է նեղուցների բնապահպանական վտանգը՝ կապված «Թենգիզ» հանքավայրից նավթի արտահանման հետ: Թուրքիայի կառավարությունը անհանգստություն հայտնեց այն նավթամուղային համակարգի շահագրգռմամբ, որով ղազախական նավթը կմղվեր մինչեւ Նովոռոսիյսկ եւ Բոսֆոր-Դարդանելով կփոխադրվեր Եվրոպա, դրանով իսկ նավերի երթեւեկը նեղուցներում ավելացնելով եռակի անգամ: Մինչդեռ, Ղազախստանն ունի մեծ տարանցիկ ներուժ, որը մոտակա 10 տարիներին գնահատվում է 1- 1,5 մլրդ դոլարի չափով: Ղազախստանի համար առաջնային է Եվրասիական միջանցքը, որն անցնում է Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան երթուղով դեպի Բելառուս եւ Լեհաստան: Այդ միջանցքի կարիքն ունեն գործնականում Արեւելյան, Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի բոլոր երկրները, քանի որ շահեր ունեն չինական շուկայում: (www.centran.ru): Փաստորեն, Թուրքիան հայտարարելով Եվրոպայի թուրքալեզու պետությունների հետ հարաբերությունների զարգացման գերակայելի մտադրության մասին, կասկածի է ենթարկում Ղազախստանի՝ առաջատար նավթաարդյունահանող երկրի շահերը՝ գործնականում անտեսելով դրանք:
                                                   
Этот сайт был создан бесплатно с помощью homepage-konstruktor.ru. Хотите тоже свой сайт?
Зарегистрироваться бесплатно